Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քեթրին Էշթոն. «Հարաբերությունները միայն փողով չեն սահմանափակվում»

Նոյեմբեր 17,2011 12:18

Այսօր Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ,  Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ,Քեթրին Էշթոնը հրավիրած ճեպազրույցում վստահեցրեց, որ ինքը գոհ է Հայաստանի եւ Եվրամիության երկկողմ հարաբերությունների առաջընթացով: Նա առաջին անգամ է մեր երկրում, բայց ասաց, որ էլի է գալու՝ «սա իմ վերջին այցը չի լինի»: Հարցին՝ հնարավոր ֆինանսական ճգնաժամի պայմաններում կա՞ վտանգ, որ Եվրամիությունը կվերանայի կամ կկրճատվի արեւելյան գործընկերներին հատկացվելիք միջոցները՝ Քեթրին Էշթոնը պատասխանեց. «Հարաբերությունները միայն փողով չեն սահմանափակվում: Իսկ ինչ վերաբերում է որոշակի համագործակցությանը, եւ այն գործակցության ուղիներին համատեղելուն, բնականաբար, կա առեւտրի համաձայնագիրը, որը շատ հնարավորություններ կընձեռի մեր գործարարներին, որպեսզի իրենք համագործակցեն, դա շատ բան կփոխի, հնարավորություն կընձեռի փոքր բիզնեսը զարգացնելու, նաեւ արտահանելու համար եւ այլն»: Իսկ թե ինչո՞ւ է ձգձվում մուտքի արտոնագրման ռեժիմի պարզեցումը՝ Քեթրին Էշթոնը պատասխանեց. «Դա ձգձգում չէ: Վիզաների եւ առեւտրի ուղղությամբ գործընթացը սկզբնական շրջանում երկար է տեւում, որովհետեւ բազմաթիվ տեխնիկական բնույթի հարցեր կար, թվում է, թե դա ամենաբարդ ու ամենաերկար փուլն է գործընթացի, սեփական փորձիցս գիտեմ , ժամանակին եղել եմ առեւտրի հանձնակատար, որ որոշ պետություններ զգում են, որ երկար է տեւում այդ փուլը, բայց որ ամբողջ տեխնիկական աշխատանքն արած լինես, բանակցությունների գործընթացը շատ ավելի արագ կընթանա, այնպես որ պետք չէ սա դիտարկել որպես ձգձգում, տեխնիկական թիմերը երկու կողմերից պետք է իրենց աշխատանքը անեն, որովհետեւ Եվրոպայի մարդկանց համար կարեւոր է, որպեսզի սա արվի պատշաճ ու ճիշտ ձեւով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930