Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խիստ պետերը» նվաստացնում են զինվորներին

Նոյեմբեր 17,2011 12:05

Հայասերը հայհոյել է, իսկ շտաբի պետը կաթսայով հարվածել է շարքայինի գլխին

 ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնի կողմից Հայասեր Մարտիրոսյանի, Սերյոժա Իվանյանի եւ Զորիկ Զաքարյանի դեմ հարուցված քրեական գործը դեռ դատարանում է:

Հայասերը լինելով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պարենային ծառայության պետ, «խիստ պետի տպավորություն» թողնելու նպատակով, ճաշարանից դուրս գալով՝ վիճել է 4-րդ հրաձգային գումարտակի 12-րդ վաշտի զինծառայող Սարգիս Մկրտչյանի հետ: Նա սեռական բնույթի հայհոյանքներ է տվել շարքայինին, հարվածել է նրա ձախ աչքին: Իսկ գումարտակի շտաբի պետ Սերյոժա Իվանյանն էլ, փոխարեն կանխեր վեճը, Մկրտչյանի գլխին հարվածել է ճաշարանի մետաղյա կաթսայով: Վաշտի հրամանատար, կապիտան Զորիկն էլ մի կողմից է միացել «խիստ պատասխանատուների» վեճին:

Ի դեպ, շարքայինն ունի բարձրագույն կրթություն, Հայրենասեր Մարտիրոսյանն էլ պարգեւատրվել է «Մարտական ծառայության», Իվանյանը՝ «Դրաստամատ Կանայանի» եւ «Մարշալ Բաղրամյանի» մեդալներով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930