Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քանի Սերժ Սարգսյանը նախագահ է, շախմատը Հայաստանում կծաղկի

Նոյեմբեր 17,2011 12:01

Մեծ սպորտի ճակատագիրը շատ հաճախ կախված է ղեկավարների նախասիրությունից:

 Հայաստանը միշտ էլ աշխարհում շախմատային երկրի համբավ է ունեցել: Բայց մեր շախմատիստների նվաճումները, սկսած մեծահասակներից, վերջացրած պատանիներով, բազմապատկվել ու որակական աճ են արձանագրել հատկապես վերջին տարիներին, երբ հանրապետության շախմատային ֆեդերացիան գլխավորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիմա Հայաստանը Եվրոպայի առաջին եւ միակ երկիրն է, որտեղ շախմատը հանրակրթական դպրոցներում դասավանդման առանձին առարկա է: Իսկ դա նշանակում է, որ շախմատը Հայաստանում ապագա ունի:

Վլադիմիր Պուտինն աշխարհի ամենամարզական ղեկավարներից է: Նա զբաղվում է եւ ձյուդոյով, եւ ըմբշամարտով, եւ սամբոյով, եւ լեռնադահուկային սպորտով… Բոլորը չես թվարկի: Երբ Պուտինն էր Ռուսաստանի նախագահը այդ երկրում սկսեցին կառուցվել լեռնադահուկային առաջին մրցուղիները: Գործընթացը հիմա էլ շարունակվում է:

Ռուսաստանի գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երիտասարդ տարիներին զբաղվել է ծանրամարտով: Իսկ այժմ, ինչպես հայտնի է դարձել, հրապուրված է բադմինտոնով: Նրա նախաձեռնությամբ սկսվել է այս խաղը դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման ծրագիր մտցնելու գործընթացը: Եվ եթե դա հասցվի մինչեւ տրամաբանական ավարտ,  մոտ ապագայում Ռուսաստանում բադմինտոնը կարող է առաջատար մարզաձեւ դառնալ:

Միխայիլ Գորբաչովը սպորտով ընդհանրապես չէր հետաքրքրվում: Իսկ ահա Բորիս Ելցինը, որ երիտասարդ տարիներին լավ վոլեյբոլ էր խաղում, արդեն հասուն տարիքում թենիսով «հիվանդացավ»: Դա էլ հենց պատճառ դարձավ, որպեսզի մարզաձեւը սիրելի դառնա նախ նրա շրջապատում, ապա նաեւ՝ ամբողջ երկրում: Ռուսաստանը Ելցինին է պարտական «Դեւիսի գավաթի» եւ «Ֆեդերացիաների գավաթի» խաղարկություններում տարած հաղթանակների համար: Ելցինի անվան հետ են կապվում Ռուսաստանում առաջին գերաստղերի՝ Կաֆելնիկովի, Սաֆինի, Կուռնիկովայի,  Կուզնեցովայի, Շարապովայի ի հայտ գալը:

Լեոնիդ Բրեժնեւը հոկեյ էր սիրում ու երկրպագում էր ԲԿՄԱ-ին: Պատահակա՞ն էր, արդյոք, որ հենց նրա ղեկավարության շրջանում Ռուսաստանի ազգային հավաքականը դարձավ անպարտելի «Կարմիր մեքենա», որը պարտություն չէր կրում ոչ աշխարհի առաջնություններում, ոչ էլ օլիմպիական խաղերում:

 

Շարունակելի

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930