Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օրերին դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը

Նոյեմբեր 17,2011 11:53

Նոյեմբերի 14-21-ը դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը և 2011 թվականին այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը և կշարունակվի մինչ վաղ առավոտ: Այդ փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ: Լուսինը կգտնվի քառորդ փուլում, ինչը կդժվարեցնի թույլ Լեոնիդների դիտումը: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անունը: Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և “ընկնող աստղեր” հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է Երկրի` Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) երկնաքարի թողած կտորների միջով անցումով:

Հայկական աստղագիտական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել