Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր Անին պուճուր ժամանակ GOOGLE-ի ա գնացել»

Նոյեմբեր 17,2011 11:46

19-ամյա Անի Աբրահամյանը սովորում է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Թե´ ֆակուլտետում, թե´ համալսարանում նա հայտնի է իր բացառիկ ակտիվությամբ: «Միշտ էլ այսպիսին եմ եղել, բայց դպրոցական տարիներին չկար այն հասարակական ակտիվությունը, որ կա այսօր: Պարզապես դրա համար միջավայր չկար: Ես սովորել եմ Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում, որտեղ մեր մեջ սերմանել են նժդեհյան ոգին, բայց ինքնաարտահայտվելու ասպարեզ չէին տալիս»,-ասում է Անին: Համալսարանում նա առաջին կուրսից «նետվել» է հասարակական գործունեության մեջ: «Այստեղ ոչ միայն խրախուսվում, այլև ստեղծվում է համապատասխան դաշտ` ակտիվ ուսանողների դրսևորման համար»: Առաջին կուրսից մինչ օրս ՈւԽ անդամ է, բայց ՈւԽ-ի աշխատանքներից բացի զբաղվում է այլ հասրակական գործերով ևս, մասնակցել է ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի սեմինարներին, որոնք ոչ մի կապ չունեն բանասիրության հետ, բայց բուն գործունեությունը շարունակվում է համալսարանում: Հայ բանասիրության ֆակուլտետ Անիին բերել է գրականության հանդեպ մեծ սերը: «Փոքր ժամանակ բոլորը կարդում էին մանկական գրքեր, ես կարդում էի «02», նույնիսկ առանձնացնում էի ինձ դուր եկած հոդվածները: Եթե ընտանիքս թողներ` կդառնայի քննիչ»,-ժպտում է բանասերը, ում առաջնային նախասիրություններից են սերն ու հետաքրքրվածությունը բույսերի և կենդանիների հանդեպ: «Չեմ սիրում, որ ինձ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին կամ. դպրոցում ընդունում էին, ընտանիքով, այստեղ` որպես ուսխորհրդի Անի, որին կարող են ամենատարբեր հարցերով դիմել»: Տանել չի կարողանում կեղծավորությունը, այդպիսիններին լավ է տարբերում և նրանց հետ շփվելիս երբեք չի նվիրվում. «Բնավորությամբ մինչև վերջ նվիրվող չեմ, բայց կան մարդիկ` ինձ շատ հարազատ, որոնց կարող եմ անմնացորդ վստահել, որովհետև վստահ եմ, որ նրանք միշտ հետս են: Իսկ մյուսների հետ զգուշանում եմ: Կարող եմ օգնել ցանկացած հարցում, բայց չվստահել»,- ասում է բանասերը:

Այն մասին, որ կարող է ցանկացած բնագավառից խոսել, կարող է օգնել ամենատարբեր հարցերում, ասում է, որ դեռ փոքրուց իր սկզբունքներից է եղել չխանգարելը. «Եթե չեմ կարող օգնել, ուրեմն պետք է չխանգարեմ: Եթե ինչ-որ բան գիտեմ, պիտի օգնեմ: Ես շատ եմ կարեւորում գիտակից քաղաքացի լինելը: Սիրում եմ, երբ գաղափարները համընկնում են գործունեությանը»:

Համալսարանում Անիի մտերիմ ընկերուհին և համակուրսեցին` Լուսինեն ասում է, որ Անին իր միջավայրում շատ է տարբերվում: «Միշտ առանձնացել է շրջապատից, մենք շատ արագ ենք մտերմացել: Բնույթով հարազատ է: Նրան շատ երկար կարելի է բնութագրել, բայց պիտի նշեմ, որ նա մեր «Արև-աղջիկն» է` շատ անմիջական մարդ»:

Իսկ ամեն ինչից տեղեկացված լինելու մասին ընկերները կատակում են. «Մեր Անին պուճուր ժամանակ GOOGLE-ի ա գնացել»:

Անին շատ է սիրում «Люди добрые» և «Holla» արտահայտությունները, որոնցից առաջինը խաղաղասիրական բնույթի է, իսկ երկրորդը` ողջույնի ձև, որով շատ քչերին է բարևում: Նրան ներկայումս իր ֆակուլտետի հետ կապող հատկանիշներից է հրաշալի ասմունքը և ստեղծագործական տաղանդը,  բանաստեղծությունների փոքրիկ գրքույկ ունի, որից, սակայն, ինքն էլ չունի:

«Ուզում եմ ամեն ինչ անել, որ հասարակության մեջ ինքս կարողանամ դրսևորվել, փորձում եմ երբեք չզղջալ»-ժպտում է Անին:

Անին հաճախ է բախվում մասնագիտական հակասության խնդրին. բոլորին զարմանք է պատճառում իր մասնագիտությունը, բայց. «Ինձ համար կարևոր է, որ ես ներկայացնում եմ իմ բուհը, սիրելի ֆակուլտետը և ինձ»:

Հռիփսիմե Գալստյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930