Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանգիստ թողեք Չարենցի ոսկորները՝ վրդվովվում են նրա ժառանգները

Նոյեմբեր 17,2011 11:43

Վերջին ժամանակներս մամուլում և  սոցիալական ցանցերում նորից ակտիվացել են շահարկումները Չարենցի այսպես կոչված «գտնված» գերեզմանի առիթով: Մենք, Չարենցի ընտանիքը, մեր խորին վրդովմունքն ենք հայտնում ոչ մի փաստացի հիմք չունեցող  այս հայտարարության առթիվ: Հիմք ընդունելով ընդամենը  ինչ-որ մարդկանց հեքիաթները` չի կարելի պատմություն հորինել, այն էլ ողբերգական կյանք ապրած ու նահատակված հանճարի պատմություն:
Ես չգիտեմ, թե ինչ հերթական  անհեթեթ թյուրիմացություն է այս մարդկանց գտած «գերեզման»-ը, միայն ասեմ, որ այն չի կարող  «ստույգ» լինել մի  պարզ պատճառով: Մեր ընտանիքից ոչ ոք ԴՆԹ նմուշ չի տվել, մեր, Չարենցի ժառանգների արյան հետ համեմատություն չի եղել, ուրեմն սա չհիմնավորված վարկած է:
Մենք ապրում ենք 21-րդ դարում և ոչ թե խուլ միջնադարում: Փաստեր են պետք: Մի շտապեք գերեզման փորել,  եղածներն էլ շատ են: Եվ մի կեղծեք պատմությունը: Չարենցը գերեզման չունի, ստալինյան ռեժիմի, մի քանի տականք  հայ չինովնիկների և իր որոշ «գրչակից» ընկերների պատճառով:  Թող մեր սերունդները այդպես էլ իմանան: Այլապես կստացվի, որ  մենք  թուրքերի պես խմբագրում ենք մեր  սեփական պատմությունը: Մինչև  գիտական ստույգ հիմնավորում չլինի, մեր ընտանիքը չի կարող սա փաստ համարել:Մեր կյանքի ընթացքում  մի քառասուն անգամ «գերեզման» են գտել: Տասնյակ տեղեր մատնանշել: Անգամ ասում են` Ռուսաստան են տարել բեռնատար գնացքով: Ասողը ՊԱԿ-ի  հին կադր: Հետո….
Ես համոզված եմ, որ իմ ժողովուրդը  իմաստուն կգտնվի և թույլ չի տա, որ Չարենցի հանդեպ մի նոր անարդարություն տեղի ունենա: Չարենցի իրական գերեզմանը իր հարազատ Ժողովրդի սրտում է, ուրեմն այնտեղ էլ թող մնա… կարևորը նրա հոգին է, որ ողջ է, քանի ապրում է նրա պաշտած հայ ժողովուրդը…
Անահիտ Չարենց
Հասմիկ Չարենց
Գոհար Բազյան Ջերահյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930