Միխայիլ Տալի հուշամրցաշարի մեկնարկից առաջ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «Р-Спорт»-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ ցանկանում է վերջերս Եվրոպայի թիմային առաջնությունում ցուցադրած խաղի որակը տեղեփոխել Մոսկվա: Նրա կարծիքով այս մրցաշարում մասնակիցներից որեւէ մեկին ֆավորիտի կարգավիճակ տալը սխալ է. «Քանի որ նախորդներում հաղթել են տարբեր շախմատիստներ եւ միշտ էլ տարբեր անակնկալներ են լինում: Սա այն մրցաշարն է, որտեղ խատահական մարդիկ չկան եւ անգամ անհատական վարկանիշով մի փոքր ներքեւ գտնվող շախմատիստները (տվյալ դեպքում՝ Յան Նեպոմնյաշչին: Ա. Հ), միեւնույն է, հզոր ուժ են»
լավագույն շախմատիստը մասնակիցներին պայմանականորեն բաժանել է երկու թիմերի. նրանք, ովքեր վերջերս խաղացել են Եվրոպայի թիմային առաջնությունում (Արոնյան, Իվանչուկ, Սվիդլեր, Կարյակին, Նեպոմնյաշչի) եւ շախմատիստներ, որոնք հանդես չեն եկել Հունաստանում (Կարլսեն, Անանդ, Կրամնիկ, Գելֆանդ, Նալամուրա): Արոնյանն ասել է, թե հետաքրքիր է հետեւել այս երկու «թիմերի» հեռակա պայքարին եւ ավելացրել, որ իր համակրանքը Պորտո Կարասի մասնակիցների կողմն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ