«Հայկական ժամանակը» գրում է.«Մեր տեղեկություններով, օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Բարսեղյանը։ Բարսեղյանի ղեկավարած վարչության հետ են կապվում ԱԱԾ-ի կողմից ընդդիմադիր գործիչներին զաղտնալսելու, նրանց վերաբերյալ դոսյեներ հավաքելու մասին լուրերը։ Ըստ որոշ տեղեկությունների, Բարսեղյանը պաշտոնանկ Է արվել, քանի որ տեղյակ Է եղել ներիշխանական խմորումների՝ պալատական հեղաշրջում նախապատրաստելու մասին, բայց չի զեկուցել իր ղեկավարությանը։ Մեկ այլ տարբերակով, Բարսեղյանն այս պատմության մեջ «քավության նոխազ» է, քանի որ տեղեկացրել Է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, իսկ նա չի զեկուցել Սերժ Սարգսյանին»։