Սյունիքի մարզկենտրոն Կապանը եւ ԱՄՆ-ը Գլենդելը քույր քաղաքներ են գրեթե մեկ տասնամյակ, իսկ Կապանն ու ռուսական Բորիսովոն՝ մոտ 3 տարի, սակայն, Կապանի քաղաքապետարանում կարծում են, որ համագործակցությունը այնքան էլ գոհացուցիչ չէ:
Կապանի պատվիրակությունը երկու անգամ եղել է Բորիոսվոյում, փոխադարձ այց չի եղել: Գլենդելը օգնում է Կապանի մանկապարտեզներին, Կապանի ծննդատան հիմնանորոգման համար գումար է հանգանակել, որը կտա եթե պաշտոնական խոստում ստանա, որ բուժհիմնարկը մնալու է քաղաքին. «Առավոտ» 8 հոկտեմբեր 2010. «Հիվանդանոցն ու 250 հազարը՝ օդում»
Ու թեեւ Կապանի քաղաքային իշխանությունը հիացած չէ այսօրվա քույր քաղաքների հետ համագործակցությունից, նոր համագործակցությանն ուղղված քայլեր է անում: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը ասաց, որ քաղաքների միջեւ համագործակցության երեք նոր առաջարկ է ստացել` Ֆրանսիայի, Բուլղարիայի եւ Ֆիլիպիններից: «Գլենդելի եւ Բորիսովո քաղաքների կապը բացի փոխադարձ այցելություններից գործնական առաջընթաց չի արձանագրում: Կարծում եմ, նոր առաջարկներն այդքան էլ չեն տարբերվի հներից, բայց այնուամենայնիվ հրավիրել եմ այս երեք քաղաքների պատվիրակներին Կապան, մենք առաջինը չենք այցելի, իրնեց այցից հետո արդեն պարզ կլինի հետագա ընթացքը»,- ասում է Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը:
Կարդացեք նաև
ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ