Մոսկվայում մեկնարկած շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարի մեկնարկային տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 3-րդ համար Լեւոն Արոնյանն ու առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը ոչ-ոքի են խաղացել: Մյուս զույգերում Յան Նեպոմնյաշչին հաղթել է Վլադիմիր Կրամնիկին, Վասիլի Իվանչուկը՝ Պյոտր Սվիդլերին: Հիկարու Նակամուրա-Բորիս Գելֆանդ, Վիշվանաթան Անանդ- Սերգեյ Կարյակին պարտիաները նույնպես ավարտվել են խաղաղ արդյունքով:
Այսօր Արոնյանը խաղում է Կրամնիկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ