Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անսպասելի ձյունը չի խանգարել Գեղարքունիքի երկրագործներին

Նոյեմբեր 17,2011 11:03

Հենվելով Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկությունների վրա, հոկտեմբերի 28-ին տեղեկացրել ենք, որ  հոկտեմբերի լույս 27-ի գիշերվա ընթացքում մարզի ողջ տարածքում ձյուն է եկել, ջերմաստիճանը իջել մինչեւ

-1: 1600-2000 մետր բարձրություններում կա ձյան մոտ 5 սմ ծածկույթ, բարձրլեռնային, 2000-2300 մետր բարձրություններում գտնվող համայնքներում, լեռներում ու լեռնանցքներում, ձյան շերտը գերազանցել 15 սանտիմետրը եւ արդյունքում մարզի հողագործները խնդիրներ ունեն. մոտ երկու հազար հեկտար ցանքերում դեռ մարդիկ չեն հասցրել ավարտել կարտոֆիլի, կաղամբի եւ ճակնդեղի բերքահավաքը:

Այսօր մարզպետարանից տեղեկացանք, որ անսպասելի ձյունը խնդիրներ չի հարուցել հողագործների համար, մարզի երկրագործները ստացել են 125 300 տոննա հացահատիկ, 255 100 տոննա կարտոֆիլ, 57 200 տոննա կաղամբ, 23 500 տոննա պտուղ:

Բացի սրանից, այս տարի մարզում կատարվել է 20 300 հեկտար հացահատիկի աշնանացան, ինչ նշանակում է, որ գալիք տարում մարզում հացի խնդիր չի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930