«Չորրոդ ինքնիշխանությունը», հղում կատարելով «Հետքին», գրել է, որ լրատվամիջոցների դեմ երկու դատական գործ եւս հետաձգվեց. «Հետք»-ը տեղեկացնում է, որ երեկ Կենտրոն եւ Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար Երեւանի պետական համալսարանի եւ Արա Գաբուզյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն եւ հերքման պարտավորեցնելու հայցով նախնական դատական նիստն ընդդեմ «Բանաձեւ»հաղորդաշարի եւ Սիրեկան Եղիազարյանի։ Այն հետաձգվել է հայցվոր կողմի բացակայության պատճառով, ինչպես նաեւ դատավոր Ս. Թադեւոսյանը հայտնել է, որ պետք է ծանոթանա ՍԴ–ի կայացրած երեկվա որոշման հետ։ Հերթական նիստի օր նշանակվել է դեկտեմբերի 21-ը։ Երեկ նաեւ հետաձգվել է փաստաբան Արթուր Գրիգորյանի՝ պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության հայցով դատական նիստն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։