«ՀՀ Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ բնապահպանության նախարարության համակարգում գտնվող «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած գործարքի հետեւանքով «Նաիրիի բերրիություն» ՍՊԸ-ն մենաշնորհային դիրք է գրավել պետական բյուջեի միջոցներով եւ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման նպատակով ձեռքբերված ֆիննական «Վաթերմաստեր կլասսիկ 3» հատուկ էքսկավատորի շահագործման, ինչպես նաեւ Սեւանա լճի մաքրման աշխատանքների նկատմամբ: Հենց այնպես, առանց կոռուպցիոն շահագրգռությա՞ն է մասնավոր այդ ընկերությանը մենաշնորհային դիրք գրավելու հնարավորություն տրվել »,-գրում է «Հայացք» թերթը «Բացահայտել են հերթական «ավգյան ախոռները» հոդվածում եւ տալիս հաջորդ հարցը.«Պակաս հետաքրքիր չէ նաեւ , թե ՎՊ-ն այս ամենին ինչո՞ւ համապատասխան գնահատական չի տվել եւ «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ից կամ ՀՀ բնապահպանության նախարարությունից չի պահանջել գումարների ոչ նպատակային ծախսված մասը վերականգնել պետբյուջե»: