Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չարորակ ուռուցքից վախենում է գերմանացիների երեք քառորդը

Նոյեմբեր 16,2011 22:36

Գերմանացի սոցիոլոգները հարցումներ են կատարել` պարզելու համար, թե որ հիվանդություններից են ամենաշատը վախենում Գերմանիայում: Focus  գերմանական առողջապահական ամսագիրը, հիմնվելով այդ հարցումների արդյունքների վրա, գրում է, որ առաջին  տեղում քաղցկեղն է: Հարցվածների ավելի քան երեք քառորդը վախենում է, որ իրենց մոտ կարող է հայտնաբերվել չարորակ ուռուցք:

Շատերը խոստովանել են, որ վախենում են հիվանդության դժվար ընթացքից եւ նրա անսպասելի հայտնվելուց: Ընդ որում 14-29 տարեկաններն ավելի քիչ են անհանգստանում քաղցկեղ ձեռք բերելուց, քան մեծահասակները, դրա փոխարեն նրանց մտահոգում են այլ հիվանդություններ:

Հարցվածների 57 տոկոսն ասել է, որ վախենում է դժբախտ պատահարի ենթարկվելուց եւ արդյունքում լուրջ վնասվածքներ ստանալուց:

Սոցհարցման մասնակիցների կեսից ավելի վախենում է ինսուլտից եւ ձեռքբերովի թուլամտությունից, իսկ 45 տոկոսը տեղեկացրել է, որ անհանգստանում է սրտի նոպաներից:

Նրանց մեկ երրորդից ավելին խոստովանել է, որ զգուշանում են հոգեկան խանգարումներից, այն դեպքում, որ նախորդ տարի հոգեկան խնդիրները վախեցնում էին ընդամենը տաս տոկոսին: Հետաքրքիր է, որ  30- 44 տարեկան գերմանացիները դեպրեսիաներից անգամ ավելի շատ են վախենում, քան սրտի նոպայից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930