Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական տուգանք՝ արվամոլության քարոզչության համար

Նոյեմբեր 16,2011 21:57

Սանկտ – Պետերբուրգի Օրենսդիր ժողովը այսօր առաջին ընթերցմամբ հաստատեց ներկայացված  այն նախագիծը, որով տուգանքներ են սահմանվել  անչափահասների շրջանում արվամոլության եւ մանկապղծության քարոզչության համար,  հաղորդում է Ռիա Նովոստին:
Օրինագծին կողմ է  քվեարկել 37 պատգամավոր, գրանցվել է  մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ:
Օրինագիծը առաջարկում է վարչական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում հրապարակային գործողություններն ուղղված են  անչափահասների շրջանում  արվամոլության եւ մանկապղծության խթանմանը: Որպես  վարչական տուգանք գումարը կազմում է քաղաքացիների համար՝ հազարից  երեք հազար ռուբլի,  պաշտոնյաների համար՝ 3 հազարից  5 հազար ռուբլի, եւ իրավաբանական անձանց  համար՝ 10 հազարից  50 հազար ռուբլի:
Ինչպես բացատրել  է օրինագծի հեղինակ, պատգամավոր Վիտալի Միլոնովը,  փաստաթուղթն  ուղղված է ընտանեկան արժեքները պահպանելուն, որոնք  դարերի ընթացքում երկրի համար եղել են առաջնային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930