Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ցավոք խմած չէի»,-հերթական անգամ պնդեց վարչապետը` հիշելով իր պապի խորհուրդը` ընկերություն չանել չխմող մարդկանց հետ

Նոյեմբեր 16,2011 20:37

«Իմ պապը ինձ խորհուրդ էր տալիս, որ իմ կյանքում ընկերություն չանեմ  այն մարդկանց հետ, որոնք չեն խմում,  դրա համար, ընդհանապես, խմիչքի նկատմամբ նորմալ եմ վերաբերում: Երկրորդը, այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ, եւ մեր թիմը, որը նախապատրաստել էր այդ միջոցառումը, այդ հանգամանքը հաշվի չէր առել, որ կարող  է այդպիսի տեխնիկական  խոտան լինել, որովհետեւ բեմը գտնվում  էր ուղղակի մեր տրիբունայի դեմ-դիմաց,  եւ  բոլոր սարքավորումները եւ բարձրախոսները հեռու էին գտնվում, եւ երբ ես սկսեցի խոսել, ապա արձագանքն  այնքան  ուժեղ էր  հարվածում  էր ինձ, որ  ես ուղղակի չէի կարողանում  լսել,   թե ինչ նախադասություն եմ արտասանում,  եւ դա, իհարկե, մեր թիմի թերություն էր: Եվ  եթե  ինձ համար նախատեսել  էին ելույթ, ճիշտ կլիներ, որ ես նույնպես  գնայի եւ ամբիոնից ելույթ ունենայի»,- այսօր, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, եւ անդրադառնալով նրան,  թե ի վերջո ինքը խմա՞ծ է եղել Երիտասարդության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ խոստովանեց,  որ իր 22 տարվա փորձառության  ընթացքում նման միջադեպ չի եղել իր կյանքում: Եվ խորհուրդ տվեց այդ ամբողջ պատմության  մեջ դավադրություն չորոնել, «որովհետեւ այդպիսի բան չկա»:

Վարչապետի այլ մեկնաբանություններ  կարդացեք «Առավոտի» տպագիր համարում՝ Մարգարիտ Եսայանի հոդվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930