Լիբանանի մայրաքաղաքում ձերբակալվել են 5 եղբայրներ՝ Բեյրութի արվարձաններում 4 անձանց սպանության կասկածանքով. վկայակոչելով «The Daily Star»-ը՝ հաղորդում է Upi.com-ը:
Եղբայրները ձերբակալվել են իրենց տանը: Նրանք լիբանանահայեր Ջորջ, Ազիզ, Մասիս, Մորիս եւ Մայքլ Դանելյաններն են:
Նրանց ձերբակալել են իրենց տանը՝ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ հոկտեմբերի 14-ին սպանվել էին 52-ամյա Ալբերտ Ռամեզ Նաշարը եւ 48-ամյա Շաքեր Սեիդ Աբդել-Նուռը: Եվս երկու զոհերի մարմինները հայտնաբերվել են շաբաթ օրը, ընդ որում՝ նրանցից մեկն էլի հայ է, 50-ամյա Հակոբ Յաղուբյան, որի դիակը հայտնաբերել են Բեյրութի մի եկեղեցու հետեւում: