«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը երեկ դիտողություն արեց վարչապետին եւ ՀՀԿ-ին, մեղադրելով, որ դպրոցները եւ կրթական օջախներն օգտագործում են կուսակցական նպատակներով: Ըստ Անահիտ Բախշյանի` այն, ինչ իշխանությունները մերժում են ընդդիմությանը, իրենք իրենց համար համարում են թույլատրելի, նաեւ այսպիսի մեղադրանք հնչեցրեց ուղղված Հանրապետականին եւ իշխանությանը` «Օպերան զավթել եք»:
Ինչին ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Դուք շատ լավ գիտեք, թե ժամանակ առ ժամանակ ովքեր են զավթում օպերան, դրանում պետք չէ մեղադրել Հանրապետականին»:
Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում» , Մարգարիտ Եսայանի ռեպորտաժում: