«Մենք ուսանողի կողքին ենք, ուսանողների պաշտպանությունը մեզ վրա է. դա կլինի սոցիալական, թե ուսանողական շահերի պաշտպանում, միջոցառումների կազմակերպում տարբեր միջբուհական, միջազգային ծրագրերի իրականացում: Այս ամենը իրականացվում է ուսխորհրդի կողմից»,- այսօր «Նովոստի -Արմենիա» մամուլի ակումբում ասաց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ` Սևակ Խաչատրյանը: Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Հակոբյանն էլ կարծում է, որ իրենց խնդիրն է բարձրացնել ուսանողին հետաքրքրող հարցերը, ապահովել փորձի փոխանակում ավագ սերունդի միջև:
«Առավոտ երիտասրդականի» հետ զրույցում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն էլ նշեց, որ ուսխորհուրդը պետք է ուսանողի թիկունքին կանգնած լինի: Խոսելով ուսխորհուրդների նախագահների կուսակցական լինելու և այդպես պաշտոններ ձեռք բերելու մասին՝ Սևակ Խաչատրյանն ասաց. «Կարիերիստ չենք, մենք մարդիկ ենք, ովքեր ուզում են ուսանողի կողքին լինել»: Համոզված է` նրանք, ովքեր այդպիսի նպատակ ունեն, միանգամից դուրս են մղվում ուսխորհրդի շարքերից: Ցոլակ Ակոպյանը, որպես քաղաքագետ, համաձայնվեց, որ կուսակցական գործիչների մեծ մասը ուսխորհրդի մեջ են: Ըստ նրա՝ եթե իրականացվում է որևէ հասարակական գործ, շատ հանգիստ կարող է լինել նաեւ՝ կուսակցական:
Արամ Արարատյան