Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փոխնախարարի աչքին ամեն երեւածը կո՞վ է թվում»

Նոյեմբեր 16,2011 17:46

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ու «Բիոկաթ» ընկերության տնօրեն Գարիկ Սարուխանյանը այսօր aravot.am- ի հետ զրույցում հերքեցին խոշոր եղջերավոր անասնագլխաքանկի աճի վերաբերյալ երեկ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի ներկայացրած տվյալները, ըստ որոնց՝ այն աճել է նախորդ տարվա համեմատությամբ: Պարոն Բերբերյանի մեկնաբանմամբ, ընդհակառակը՝ Հայաստանում խոշոր եղջերավորների անկում է նկատվում. «Պետական չինովնիկները նախընտրական շրջանում ուզում են ցույց տալ՝ ինչ-որ բան են արել, այն դեպքում, երբ ոլորտում 5 տարի ոչինչ չեն արել»:

Իսկ փոխնախարարի պնդումները, թե կաթնատվությունը նախորդ տարիների համեմատ այս տարվա 9 ամիսներին աճել է, Բերբերյանին զարմացրել են. «Կաթնատվությունը  բարձրացե՞լ է, թող մասնավորին հարցնեն՝ կովերի սեփականատիրոջը հարցնեն, թե իրենց կովերը քանի՞ լիտր կաթ են տվել, մնացած թվերին չեմ հավատում»:

«Բիոկաթ» ընկերության տնօրեն Գարիկ Սարուխանյանի խոսքերով էլ. «Կաթի արտադրամասերը համարյա կանգնում են՝ կաթ չլինելու պատճառով: Էդ կովերի ճոխ թվերը որտեղի՞ց են ներկայացնում, փոխնախարարի աչքին ամեն երեւածը կո՞վ է թվում: Խոշոր եղջերավորների թվի աճը կասկածելի է թվում»: Պարոն Սարուխանյանը չներկայացրեց, թե կաթի արտադրության ոլորտում ինչ զարգացումներ են գրանցվել՝ ի տարբերություն նախորդ տարվա, միայն հավելեց. «Ոլորտում ոչինչ չի արվում: Պարոն Բաղիյանին եմ դիմում՝ եկեք միասին խանութները այցելենք, տեսնենք՝ ինչ է կատարվում: Սննդի անվտանգության տեսչությունում Բաղիյանը  դորդուբե՞շ, թե՞ շեշուբեշ արեց, հիմա էլ եկել է նախարարություն՝ փոխնախարար դարձել: Անասնագլխաքանակի ոչ մի աճ էլ չկա: Պաշտոնյաներն ուզում են իրենց կաշին փրկել՝ գունավոր թվեր ներկայացնելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930