Երեկ` նոյեմբերի 15-ին, մահվան ելքով ավտոպատահար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10.15-ի սահմաններում «Իջեւան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Իջեւանի բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Իջեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վարդան Մանվելյանը:
Շտապ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհի 6-րդ կմ-ին` Սևքար գյուղի հատվածում, Վարդան Մանվելյանը, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի 06 ՕԼ 303 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, շրջվել եւ ընկել է ձորը:
Ավտովթարի հետևանքով Վարդան Մանվելյանը տեղում մահացել է:
Ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: