Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. Ներկայիս իշխանությունների օրոք քաղաքապետը կարող է լավը լինել միայն օլիգարխների համար

Նոյեմբեր 16,2011 17:25

Այս իշխանական համակարգում քաղաքապետը չի կարող լավը լինել. նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին այսօր ասաց նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այսօրվա գործող համակարգում, որտեղ առաջնայինը կաշառակերությունն է, ստվերային տնտեսությունը՝ որեւէ իշխանական մարմին կամ օղակ չի կարող արդյունավետ աշխատել: Կարող է՝ օլիգարխիայի համար, բայց ոչ ՀՀ քաղաքացու ու երեւանցիների: Նույնը ասել եմ Կարեն Կարապետյանի մասին, որով բոլորը հիացած էին: Այսօր Հանրապետության մետրոյի ու Հրազդան մարզադաշտի մոտ բարձրահարկ շենքի կառուցման թույլտվությունը որեւէ քաղաքաշինական նորմի չի համապատասխանում»:

Հարցին, թե իր քաղաքապետ եղած ժամանակ ի՞նչ սխալ է թույլ տվել, որ այսօր լիներ քաղաքապետ՝ թույլ չէր տա, նախկին քաղաքապետն ընդունեց, որ սխալներ թույլ է տվել. «Էնքա՜ն: Հա, ո՞նց կարող է լինել, որ սխալ թույլ տված չլինեի»: Ընդհանուր առմամբ, իր՝ որպես քաղաքապետի աշխատանքը պարոն Խաչատրյանն այնքան էլ վատ չգնահատեց, արդարանալով, որ աշխատել է արտակարգ իրավիճակներում՝ մութ, ցուրտ եւ անջուր Երեւանում. «Քաղաքի 3./4-րդը ջուր չուներ, լույս չկար, այդ պայմաններում, այո, սխալներ եմ թույլ տվել: Կա մի սխալ, որն այլ բնույթի է, այ դա 2-րդ անգամ չէի անի: Դրա մասին կխոսեմ հետո, ավելի նեղ շրջանակում: Ես իմ գնահատականը չտամ, բայց այդ էքստրեմալ պայմաններում քաղաքը կառավարելի էր դարձել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930