Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Լրագրողները բազմիցս ոտնահարել են իմ իրավունքները»

Նոյեմբեր 16,2011 17:16

Aravot.am-ը ՀՖՖ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանից այսօր հետաքրքրվեց, թե գո՞հ է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից՝ հաշվի առնելով, որ պարոն Հայրապետյանը մեկն է այն պատգամավորներից, որը «Հայկական ժամանակից» ստացավ բարոյական վնասի փոխհատուցում: Պատգամավորն ասաց. «Ես Սահմանադրական դատարանի որոշումից տեղյակ չեմ, բայց ուսումնասիրեմ, տեսնեմ ինչի մասին է խոսքը, կասեմ: Դա ո՞ր օրենքն է, որ էլ չե՞ն կարող վիրավորել մարդկանց: Որոշումը կնայեմ՝ կասեմ»:

Մեր հարցին՝ Ձեր շփումները զանգվածային լրատվամիջոցների հետ այժմ ինչպե՞ս են, եւ եթե Ձեր մասին սխալ տեղեկություն լինի կամ խոսքն աղավաղվի՝ ի՞նչ կանեք՝ պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Նայած՝ որ լրատվամիջոցի: Ես միանգամից չեմ դիմի դատարան, որովհետեւ կարող է մարդիկ սխալ ինֆորմացիա ստացած լինեն, կդիմեմ, որ հերքում տան: Եթե չտպեն՝ իհարկե, կդիմեմ դատարան, թե չէ ինչ ասես՝ գրում են: Գրում են՝ նարկոման ենք, զենքի առեւտրով ենք զբաղվում: Ես սկզբից միշտ էլ ասում եմ այսպիսի նյութեր կան, խնդրում եմ տաք հերքում: Եթե չտվին՝ էլ ուրիշ ի՞նչ պիտի անենք, դատարան կդիմենք»:

Ռուբեն Հայրապետյանը վստահեցրեց,որ լրագրողներն իր իրավունքները ոտնահարել են՝ իր խոսքն աղավաղել են բազմիցս. «Մի լրագրող ինձնից հեռախոսով հարցազրույց է վերցնում, ես ասում եմ մի բան՝ ինքը տալիս է այլ բան: Ես ձայնագրություն չունեի, ինքն ուներ ու պահում է էն մասերը, ինչը իրեն պետք է: Խոսքս լրիվ խառնում է: Ես իբր ասել եմ՝ Ղարաբաղը ե՞րբ է մերը եղել, որ հիմա էլ պիտի պահենք, էն դեպքում, երբ ես ո՞նց կարող եմ նման բան ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930