Լրահոս
Օրվա լրահոսը

Տատյանա Կաշիրինան պայքարելու է ոսկե մեդալի համար

Նոյեմբեր 16,2011 17:09

Կանանց ծանրամարտում աշխարհի ամենանշանավոր ներկայացուցիչներից աշխարհի ռեկորդակիր, ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան, որ Փարիզում անցկացված աշխարհի առաջնությունում երկամարտում այս անգամ բավարարվեց արծաթե մեդալով, արդեն հայրենիքում լրատվամիջոցներին վստահեցրել է, որ 2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերում պայքարելու է միայն ու միայն ոսկե մեդալի համար:

Կաշիրինան, չնայած, Փարիզում պոկում վարժության աշխարհի նոր ռեկորդ սահմանեց (147 կգ), բայց հրումում անհաջող հանդես եկավ ու երկամարտում արժանացավ ընդամենը արծաթե մեդալի՝ զիջելով 328 կգ-ով նույնպես աշխարհի ռեկորդ սահմանած չինաստանցի Լուլու Չժոուին:

«Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչպես ստացվեց: Մարզումներում մոտեցել եմ ավելի լուրջ կիլոգրամների: Լոնդոնում պարտադիր պայքարելու եմ միայն ոսկու համար», – հայտարարել է Անթալիայի աշխարհի առաջնության հերոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930