Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորներն իրենց մեղավոր չճանաչեցին

Նոյեմբեր 16,2011 17:07

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա նիստը, որը նշանակվել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, քննում է 5 զինծառայողների դեմ հարուցված քրեական գործը: Զինծառայողները, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեղադրվում են պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար:

Դատարանը պարբերաբար ընդմիջումներ է հայտարարում՝ կապված այս կամ այն կողմի միջնորդության հետ: Դատախազ Հարութ Հարությունյանին բացարկ հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Ի դեպ, տարիներ առաջ պարոն Մարտիրոսյանն աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում, եւ հետագայում ազատվելով աշխատանքից՝ զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ՝ բանակում կատարվող դեպքերով: Դատախազի նման գործերով անաչառ լինելու հանգամանքը մերժվեց, այսինքն, բացարկը մերժվեց: Նա հրապարակեց մեղադրական եզրակացությունը, իսկ ամբաստանյալներն իրենց մեղավոր չճանաչեցին:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930