Հայաստանի պետական կամերային երգչախմբի ռուսաստանյան համերգները ցնցել են «Եկատերինյան պալատներ» հայտնի փառատոնի կազմակերպիչ Մարինա Սաֆարյանցին,
որը մեր երգչախմբի հաջող հանդես գալը որակել է՝ գոլ ռուսների դարպասին
Հայաստանի պետական կամերային երգչախումբը հոկտեմբերի 14-21-ը հաջողությամբ հանդես է եկել Կանադայում: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը պատմեց, որ համերգներ են ունեցել Տորոնտոյում եւ Օտտավայում, ներկայացրել հայ եւ համաշխարհային երաժշտության նմուշներ, այդ թվում՝ Կոմիտաս, Մանսուրյան, Հալաջյան, Էդգար Հովհաննիսյան եւ Բարսեղ Կանաչյան:
«Եղանք Նիագարայի մոտ գտնվող հայկական եկեղեցում, որտեղ փոքրիկ հոգեւոր համերգ տվեցինք, Տորոնտոյի հայկական եկեղեցում էլ պատարագ արեցինք, իսկ Օտտավայում՝ ՀՀ դեսպանատանը կայացած համերգը նաեւ ջերմ շփման հնարավորություն էր տեղի հայերի հետ»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Նիագարայի մոտ գտնվող հայկական եկեղեցին ամենահինն է Կանադայում: Կանադական հյուրախաղերից անմիջապես հետո Կամերային երգչախումբը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու արդեն 11-րդ անգամ անցկացվող «Միջազգային կոնսերվատորիական շաբաթ» հանրահայտ փառատոնին:
Համերգներից մեկի ավարտին, Ա. Արաբյանի ասելով, երգչախմբին է մոտեցել «Եկատերինյան պալատներ» հեղինակավոր փառատոնի կազմակերպիչ Մարինա Սաֆարյանցը, որ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի տիկինն է, ու հաղթական ասել. «Դուք գոլ խփեցիք նրանց (ռուսների-Գ.Հ) դարպասին»:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ