ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը վիճարկում է վարչապետի այն հայտարարությունը, թե 2011-ին հազարավոր աշխատատեղեր են բացվել եւ իրականացվել ներդրումներ:
2012 թվականի բյուջեն ոչ մի ամբիցիա իր մեջ չի պարունակում եւ այն մեր կյանքում ոչ մի փոփոխություն չի բերի՝ ոչ որակական, ոչ էլ քանակական առումով: Այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ վարչապետն ու նախագահը Արդյունաբերողների ու գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ խոսել են իրենց տնտեսական քաղաքականության մասին, բայց երբ ուսումնասիրում ես արդյունաբերության զարգացման եւ արտահանման ծավալների աճին միտված նրանց ներկայացրած ծրագիրը, հասկանում ես, որ ընդամենը զոռ են տվել երեւակայությանը: «Ես կարդալով այդ ծրագիրը՝ հասկացա, որ ուղղակի տարբեր ժամանակների տեսակետներ էին, որոնք հավաքել են մի փաստաթղթի մեջ: Այն ընդամենը ցանկությունների ծրագիր է»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ՝ այդ ծրագրի հիմնական ուղղությունները դեղագործությունը, կոնյակագործությունն ու ճշգրիտ սարքաշինությունը կամ ճարտարագիտությունն են: «Մի տեղ 3, մի տեղ 4 անգամ աճ են ներկայացնում: Նշել են, որ 2020-ին կոնյակի արտադրության մեջ արտահանումը մոտ 130 միլիոն է լինելու, խաղողի բերքի աճ եւ այգիների տարածքների ընդլայնում: Մեր գյուղատնտեսությունը նախնադարյան է: Մարդիկ օգտագործում են կենդանիներ, նույնիսկ որոշ համայնքներում կարելի է գութանի հանդիպել: Այսինքն՝ գյուղատնտեսությունը մեքենայացված չէ: Այդ ծրագիրը կմնա թղթի վրա: Այս տարի մի քիչ բնակլիմայական պայմանները լավ էին, երեւի դրանով է ոգեշնչվել իշխանությունը եւ ֆանտաստիկ ծրագիր գրել»,- ասում է ՀԱԿ տնտեսական հանձնախմբի անդամը:
Վահագն Խաչատրյանի վստահեցմամբ՝ վարչապետի պնդումը, թե 2011 թվականին հազարավոր աշխատատեղեր են բացվել եւ ներդրումներ են եղել, իրականությանը չի համապատասխանում. «Սխալ տեղեկություններ
Կարդացեք նաև
Է տվել: Համենայնդեպս՝ պաշտոնական վիճակագրութունն այլ բան է ասում»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ