Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոլը Հայաստան կվերադառնա, բայց չի ապրի

Նոյեմբեր 16,2011 15:28

«Առավոտ երիտասարդականն» այս անգամ ցանկացավ ժամադրվել «Շանթ»  հեռուստաընկերության «Պարիր, թե կարող ես» նախագծի հաղթող 20-ամյա Փոլ Կարմիրյանի հետ, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ: Մենք նրա հետ զրուցեցինք հեռախոսով, երբ Փոլը դասավորում էր ճամպրուկները  ԱՄՆ մեկնելու համար:

Հայաստանում ամենաշատը Ձեզ ի՞նչը դուր եկավ:

Շատ սիրեցի տեսարժան վայրերը` հատկապես Գեղարդը: Դրանք մերն են ու ինձ համար շատ կարեւոր նշանակություն ունեն: Մի քանի վայրեր եմ այցելել, որոնք շատ տպավորիչ էին: Բացի դա, այնտեղ ես չեմ զգացել մարդկային ջերմություն, որն ինձ շատ դուր եկավ այստեղ:

Ի՞նչ համեմատություններ կարող եք անել Հայաստանի եւ Կալիֆոռնիայի միջեւ:

Շատ տարբերություններ կան, կասեի, որ երթեւեկությունն է տարբեր` մասնավորապես վարելը: Մեր մոտ օրենքները պահպանվում են: Ինչպես նաեւ շփումը` հայերը շատ բարի եւ անկեղծ են:

Ինչպիսի՞ տպավորություններով եք հեռանում:

Ամեն տեղ կան լավն ու վատը, բայց հեռանալու եմ ամենալավ, դրական հիշողություններով: Հայաստանում առաջին անգամ նշեցի ծննդյանս օրը` նոր ընկերներիս հետ միասին, երբեք չեմ մոռանա: Մի օր հաստատ կվերադառնամ Հայաստան, բայց չգիտեմ` երբ:

Կապրե՞ք Հայաստանում:

Ինձ համար շատ դժվար կլինի, որովհետեւ ծնվել ու մեծացել եմ Միացյալ Նահանգներում: Դժվար կլինի հարմարվել այստեղի կյանքին:

Բացի «Պարիր  թե կարող ես» նախագծից ` այլ մրցույթների մասնակցե՞լ եք:

Մասնակցել եմ լատինո մրցույթի՝ Միացյալ Նահանգներում եւ այնտեղ նույնպես գրավել 1-ին տեղը` զույգիս հետ: Բացի այս նախագծից, այն իմ համար ամենարժեքավոր հաղթանակն էր:

Սպասում էի՞ք հաղթանակի:

Բնականաբար ինչպես մյուսներն` ես էլ էի ուզում հաղթել, բայց այնպես չի, որ մտածում էի միայն դրա մասին: Միտքս չէի դրել դրան, որ պարտադիր հաղթեմ: Ֆինալ հասնելն արդեն ինձ համար լավ արդյունք է: Հաղթանակն ավելի շատ իմ մեջ էր, այն որ ես հաղթահարեցի բոլոր դժվարությունները: Մրցույթային օրերին ավելի շատ ձգտում էի ցույց տալ իմ հնարավորությունները:

Եթե դուք չհաղթեիք, ու՞մ կցանկանայիք տեսնել 1-ին հորիզոնականում:

Ճիշտն ասած բոլորն էլ արժանի էին հաղթանակի, որովհետեւ ես տեսել եմ նրանց քրտնաջան աշխատանքը: Բոլորն էլ ձգտում էին հասնել ֆինալի, եւ նրանցից ամեն մեկն իր ոճում պրոֆեսիոնալ է:

Ի՞նչ զգացիք, երբ հաղթեցիք:

Այդ ժամանակ ոնց որ անջատված լինեի (ծիծաղում է- Ռ. Ս.), միտքս ուրիշ տեղ էր ու չէի հավատում: Ինձ համար հիմա արդեն անսովոր է. էս մի քանի ամիսը հունի մեջ մտած պարում էինք ու չեմ հավատում, որ նախագիծն ավարտվել է, իսկ ես հաղթել եմ: Ամեն դեպքում, շատ ուրախ եմ, եւ այդ պահին, երբ հայտնեցին իմ անունը, հասկացա, որ իմ աշխատանքը գնահատվել է:

Ե՞րբ եւ որտե՞ղ եք առաջին անգամ ժամադրվել:

Դպրոցական տարիքում մեր կինոթատրոնում: Մինչեւ հիմա շփվում ենք, բայց ուղղակի որպես լավ ընկերներ:

                                                                                                          Ռուբինա Սաֆարյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930