Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծնոտը կոտրել է. Հրամանատարը շարքայինին անվանել էր «ուղտ»

Նոյեմբեր 16,2011 15:03

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պաշտպանության նախարարության զորամասերից մեկի՝ 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար, լեյտենանտ Ստեփան Տեր-Նիկողոսյանին  դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Այս տարվա հունիսի 30-ին հրամանատարը դիտողություն էր արել շարքային Գրիգորի Բիլոգային՝ մարզահրապարակում վարժությունը սխալ կատարելու համար, նրան հրապարակային անվանել էր «ուղտ»: Չբավարարվելով հրապարակային վիրավորանք հասցնելուց, հրամանատարը բռունցքով հարվածել էր զինվորի ծնոտին, կոտրել այն: Դատաբժշկական եզրակացության համաձայն, զինվորը ստացել է «ստորին ծնոտի ձախ կեսի առանց տեղաշարժի կոտրվածք՝ առողջությանը միջին ծանրության վնաս՝ տեւական քայքայումով»:

Տեր-Նիկողոսյանը ցուցմունք էր տվել, թե երբ տեսել է՝ արյուն է գալիս, զինվորին տարել էր բուժկետ: Իսկ շարքայինն ասել էր, թե հաջորդ օրը տեսել է՝ դեմքը ուռել է, եւ դիմել է բուժկետ, որտեղ էլ իմացել է, որ ծնոտը կոտրվել է:

Հրամանատարի պաշտպան Վահե Արմենակյանը դիմելով ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ խնդրել է, որպեսզի  պայմանական չկիրառվի ազատազրկումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930