Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ, ինձ արագիլն ա՞ բերել, թե ՞ ես էլ եմ քյալամից դուրս եկել»

Նոյեմբեր 16,2011 14:39

 

 

«Լավ հիշում եմ, որ փոքրուց մամայիս հարցնում էի, թե որտեղից եմ առաջացել, ամեն անգամ մի բան էր ասում. մի անգամ արագիլն էր բերել, մի անգամ ջուրը, մի անգամ էլ քյալամից էի դուրս եկել»,- ասում է 19-ամյա Արսեն Գալստյանը: Նա հասկանում էր, որ մոր ասածների մեջ ճշմարտոււթյուն չկա, քանի որ ամեն անգամ մայրը տղայի հարցերը բավարարելու համար տարբեր պատճառաբանություններ էր բերում` չգիտակցելով, որ երեխայի մոտ դրանից ոչինչ չի փոխվում, ընդհակառակը սկսում է ավելի հետաքրքրասեր դառնալ և ինչ քայլերի ասես, որ չդիմել հետաքրքրությունը բավարարելու համար: «Հարցերիս պատասխանը ստանալու համար դիմեցի մեծ եղբորս, ով ինձ շատ հակիրճ ձևով բացատրեց, որ երեխան ծնվում է մամայի փորիկից: Սկսեցի նկատել նաև մի օրինաչափություն, որ մարդիկ ամուսնանում էն, որից հետո կինը երեխա է ունենում: Դրանից էլ հետևություն, որ ամուսինը հաստատ ինչ-որ կապ ունի այդ գործում: Հետո, էլի շատ հարցեր ծագեցին, բայց էլի պրպտումներով հասկացա, որ մարդու սեռական օրգանները ինչ-որ կապ ունեն երեխայի հետ: Այդպես այստեղից-այնտեղից հարցուփորձ անելով, օգտվելով նաև համակարգչից, կամաց-կամաց, գաղափար կազմեցի դրա մասին»,-հիշում է Արսենը:
Մեզանում դեռ շարունակվում է հնուց եկած սովորույթը` երեխայի սեռական հետաքրքրությանը տալ պատասխան, որը իրենից ոչինչ չի ներկայացնում, ընդհակառակը, հիմք է հանդիսանոււմ ծնողների նկատմամբ փոքրիկների անվստահությանը:
Հոգեբան Նելլի Սահակյանը կարևորում է, թե ինչպիսի ընտանիքում է մեծանում երեխան, քանզի երեխաների սեռակրթության հարցում առաջատար դերը, ամենից առաջ, ընտանիքինն է: «Ծնողները ժամանակի առումով առաջին դաստիարակներն են: Նրանք ամեն օր շփվում են երեխաների հետ, գիտեն նրանց ուղն ու ծուծը, նրանց գերխնդիրը պետք է լինի երեխաների հարցերին տալ ճիշտ, միևնույն ժամանակ հակիրճ պատասխան»,-ասում է հոգեբանը: Նա նշում է, որ նմանատիպ դեպքերում կարելի է երեխային բացատրել, որ երեխաները ծնվում եմ տղամարդու եւ կնոջ ամուսնությունից հետո, կինն է բալիկ ունենում: Եթե երեխան չստանա իր հարցերի պատասխանը, կդիմի այլ քայլերի, ինչն էլ ըստ հոգեբանի, լավ բանի չի հանգեցնի:
Սահակյանը ընտանիքի կողքին նաեւ կրթական համակարգի դերակատարումն է տեսնում.«Ցավալի է, բայց փաստ, որ կրթական համակարգում որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկվում: Որոշ ծրագրեր փորձեցին իրականացնել, բայց դրանով ամեն ինչ ավարտվեց»,-ասաց հոգեբանը`հավելելով, որ սեռական դաստիարակության պարագայում երիտասարդները նաև զերծ կմնան սեռական փոքրամասնությունների վտանգից:

 

 

Պերճուհի Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930