Հեռուստատեսային աստղ Կիմ Կարդաշյանը ցանկանում է տուն գնել Դուբայում. այս մասին հաղորդում է Emirates247.com կայքը՝ վկայակոչելով նոյեմբերին «HauteMuse» ամսագրին Կարդաշյանի տված հարցազրույցը:
Ամսագրի առաջին էջին Կիմ Կարդաշյանի լուսանկարն է, որն արվել է Դուբայ նրա վերջին այցի ընթացքում՝ իր 31-ամյակից առաջ:
«HauteMuse»-ը մեջբերում է նրա խոսքերը. «Այո, գնելու եմ տուն Դուբայում: Ես դեռ պետք է գամ եւ պարզեմ վայրն ու մնացած հարցերը»: Նա նաեւ ասել է, որ շատ լավ օրեր է անցկացրել Դուբայում եւ շատ է սիրում այն. «Ես երբեք չեմ եղել Հայաստանում, որտեղից է իմ ընտանիքը: Եվ սա իմ առաջին այցն է Մերձավոր Արեւելք, այնպես որ՝ շնորհակալ եմ այսպիսի ջերմ ընդունելության համար: Ես ինձ զգում եմ կարծես տանը»: