Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Կարինե Նալչաջյանի՝ միմյանց հանդուրժելու դեֆիցիտ կա

Նոյեմբեր 16,2011 13:59

Հանդուրժող լինել՝ նշանակում է ընդունել ուրիշի տեսակետը, այս կարծիքին է հոգեբան Կարինե Նալչաջյանը, որն այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոյեմբերի 16-ին նշվող Հանդուրժողականության միջազգային օրվա մասին: Հոգեբանի ձեւակերպմամբ, հայ հասարակությունը հանդուրժող է հատկապես օտարների ու թշնամիների նկատմամբ, բայց ինչ վերաբերում է միմյանց հանդուրժելուն, ապա հանդուրժողականության դեֆիցիտ կա, ինչն էլ պայմանավորված է սոցիալական խնդիրներով, ճգնաժամային վիճակներով: Կարինե Նալչաջյանը նկատեց, որ հասարակության մեջ մեծ  տեղ ունի նաեւ  ագրեսիան, որի վառ օրինակ է մեր հանրապետությունում կատարված հանցագործությունների կտրուկ աճը, ու որն  էլ իր հերթին ազդում է համազգային նպատակների թուլացմանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել