Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Նազարյանի սպանության գործով նախաքննությունից դժգոհ են եւ տուժողի, եւ ամբաստանյալների ներկայացուցիչները

Նոյեմբեր 16,2011 13:55

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը , որտեղ արտագնա դատական նիստ է հրավիրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը, այսօր քննեց Արտակ Նազարյանին ինքնասպանության դրդելու /2010թ. հուլիսի 27/համար մեղադրվողներ՝ գումարտակի ԱՍՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի, «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանի, շարքայիններ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Շարքայինների պաշտպան Ազատ Շահնազյանը հայտարարեց, որ նախաքննությունն ուղղորդված է եղել, մեղադրանքն ու գործով ձեռքբերված ապացույցները չեն համապատասխանում իրար: Պաշտպանն ասաց, որ քրեական գործը  միատեսակ է քննվել, չի քննվել բազմակողմանի, ինչի հետեւանքով արժանացել է իրավական ոչ ճիշտ գնահատականի: Նա ակնկալում էր, որ դատախազը լրացում կանի:

Ամբաստանյալները «միանշանակ» պաշտպանեցին Ա.Շահբազյանի ասածը:

Արտակ Նազարյանի մոր ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ իրականացվել է կեղծ եւ ուղղորդված նախաքննություն: Նա միջնորդեց, որ  հարուցվի նոր քրեական գործ ոչ թե «ինքնասպանության դրդելու», այլ Արտակ Նազարյանին սպանելու հատկանիշներով: Դահլիճից հնչեց՝ «դիտավորյալ սպանելու»:

Արտակ Նազարյանի մայրն ասաց, որ նախաքննությունը միակողմանի է, իրեղեն ապացույցները ոչնչացվել են. «Կեղծ գործի հիման վրա է կազմվել մեղադրական եզրակացությունը»: Նա համաձայն էր, որ նոր քրեական գործ հարուցվի, սակայն անընդունելի համարեց, որ նախաքննությունն իրականացվի զինվորական դատախազության հսկողությամբ:

Մեղադրող Հարութ Հարությունյանն ասաց, որ 1 տարվա ընթացքում կատարվել են բոլոր դատավարական գործողությունները, եւ կոչ արեց, որ այն, ինչ չի ասվել նախաքննության մարմնում, ասվի դատարանում:

/Իհարկե, նման դեպքերում, մեղադրողները սիրում են առարկել, պատճառաբանելով, թե «մեղադրանքի ծավալից հեռանալ չի կարելի»-Ռ.Մ./:

Դատարանը միջնորդության հետ կապված անցել է խորհրդակցական սենյակ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930