Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոյցեկ» մյուզիքլը՝ երիտասարդների ուժերով

Նոյեմբեր 16,2011 13:37

Երեկ Համազգային թատրոնում ներկայացվեց երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանի բեմադրած «Վոյցեկ» մյուզիքլը: Հաջորդ ներկայացումը կկայանա այսօր:

Ինչպես պրեմիերայից առաջ մեզ հետ զրույցում նշեց Ա. Մակարյանը, մյուզիքլն արդիական է, քանի որ մեր հասարակությունում դասակարգային բեւեռվածությունը հասել է գագաթնակետին: «Լինելով միջին դասի ներկայացուցիչներ՝ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել ցածր դասի մարդկանց: Այս մասին բեմից պատրաստվում է բարձրաձայնել 30 հոգանոց անձնակազմը. «Երեք կոպեկով էլ մարդը կարող է երջանիկ լինել, եթե նրան չխանգարի հասարակությունը՝ չստացված կյանքի նկատմամբ ունեցած չարությամբ»,- ասում է ռեժիսորը:

Ներկայացման գլխավոր հերոսն ունի քիչ փող, բայց շտապում է ամեն տեղ՝ իր կնոջը տալու համար այն, ինչ կարողանում է: Մինչդեռ կինը՝ Մարիան, շեղվում է ճիշտ ճանապարհից, բայց, վերջիվերջո, հասկանում, որ հարուստները չեն կարող իրեն երջանկացնել:

Կնոջ դերակատարուհու՝ Շողեր Գրիգորյանի խոսքերով այդ գերմանուհին իր կյանքն է ապրում՝ տրվելով նրան, ում ցանկանում է. «Նրա կերպարը, սակայն, ողբերգական է, քանի որ նա չի համակերպվում այն կյանքի հետ, որն ինքն է իր գլխին սարքել»: Ներկայացման վերջում Մարիան իր ապաշխարությունը չի ցուցադրում, այլ մնում է չորս պատի ներսում փակված: «Աստված հաստատ ներում է մեզ, բայց մարդիկ չեն ներում»,- ասում է Շ. Գրիգորյանը: Դերակատարներն ուրախ են իրենց հերոսներին մինչեւ վերջ բացահայտելու համար, բայց Օֆելյա Բեգոյանը մինչ այժմ չի հասկացել, թե ինքն ով է. «Ես անընդհատ կերպարանափոխվում եմ, խաղալով մի քանի դերեր՝ նավավար, խաղավար, բարի երգչուհի»:

Ներկայացման բեմանկարիչ Հայարփի Խաչատրյանի խոսքերով՝ բեմական հարդարանքին շատ ժամանակ չեն տրամադրել. «Ներկայացման արագ ռիթմը հնարավոր չէր պահպանել դեկորացիայով»:

Ա. Մակարյանը հավաստիացրեց, որ ներկայացման միասնական եւ հզոր մթնոլորտը կստիպի հանդիսատեսին անջատել բջջայինը ներկայացումից 5 րոպե հետո. «Նախապես դրա մասին զգուշացնելը հանդիսատեսին բթացնում է եւ մատնում անտարբերության»: «Վոյցեկում» կենդանի երաժշտություն է հնչում:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930