Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները դժգոհում են իրենց մատուցվող բիզնես ծառայություններից՝ ասելով, որ դրանք ուսանողի գրպանի համար բավական թանկ արժեն: Ուսանողների ներկայացմամբ, անգամ պատճենահանումը, որի ծառայությունից գրեթե ամեն օր օգտվում են, այլ վայրերում 1 էջը 5-6 դրամ արժե, համալսարանում այն 10 դրամ է: Բուֆետում վաճառվող սննդամթերքի ու սուրճի գները նույնպես բարձր են. «Բացի այն, որ ապրանքները թանկ են, բուֆետի մթնոլորտը, ուղղակի եւ անուղղակի իմաստով, անտանելի է: Բուֆետի ծառայություններից օգտվել ցանկացող աղջիկները ուղղակի ծխի մեջ կորչում են: Դասերի չներկայացող ուսանողները առավոտից երեկո այդ բուֆետում են անցկացնում իրենց ժամանակը, եւ այդ ողջ ընթացքում ծխում են»:
Ա. ՇԱՀՈՒՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ