Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղերի արտադրության ծավալներն ավելացել են

Նոյեմբեր 16,2011 13:14

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, դեղարտադրությունը Հայաստանում 2008-2011թթ. ժամանակահատվածում ավելացել է միջինը 7,1%-ով: Իսկ 2013 թվականից, կառավարության պահանջով, հայկական դեղագործական ձեռնարկություններում GMP ստանդարտների ներդրումը կբարձրացնի դրանց մրցունակությունը եւ կհանգեցնի դեղերի արտադրության ծավալների ավելացման ու տեղական դեղորայքի գների նվազման: Այս մասին «Արմինֆոյին» հայտնել է առողջապահության նախարարության դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Ըստ նրա, հայկական դեղագործական արտադրությունը լիովին ապահովում է գնային եւ որակական բալանսը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում գոյություն ունի՞ պետական ֆարմակոպեա եւ քանի դեղամիջոց է դրանում գրանցված՝ Թոփչյանը հաղորդել է, որ Հայաստանը չունի պետական ֆարմակոպեա, քանի որ դրա ստեղծումը բավականին բարդ եւ թանկարժեք գործընթաց է: Հայաստանում դեղերի որակն ապահովվում է ամերիկյան, եվրոպական, բրիտանական եւ ռուսական ֆարմակոպեայի հիման վրա: Նրա խոսքերով, հայրենական դեղագործական արդյունաբերությունը հիմնականում ներկայացնում է 14 գրանցված ընկերություն: Դրանցից ամենախոշորներ են «Ֆարմատեքսը», «Արփիմեդը» եւ «Լիկվորը», որոնք արտադրում են հիմնականում հեղուկ դեղաձեւեր:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930