Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը Լոռիում էր

Նոյեմբեր 16,2011 13:05

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ իր թիմակիցների հերթական հանդիպումը ազգաբնակչության հետ Լոռու մարզում էր՝ Վանաձոր, Սպիտակ եւ Ստեփանավան քաղաքներում: Անմիջական մթնոլորտում կայացած քննարկումները վերաբերում էին ինչպես սոցիալ-տնտեսական խնդիրներին, այնպես էլ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին:

«ՕԵԿ-ի թիկունքում վիթխարի աշխատանք կա կատարված, որոնք իրականություն են դարձել ավելի քան 200 օրենքի տեսքով՝ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներից մինչեւ մշակութային, գենդերային եւ երիտասարդության հարցեր: Ամենատարբեր ոլորտներում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներ, որոնց հիմքում ընկած է երկրում դրական, լուսավոր փոփոխություններ իրականացնելու հրամայականը»,- դիմելով ներկաներին՝ ասաց ՕԵԿ առաջնորդը եւ հորդորեց առաջնորդվել ոչ թե պասիվ կրավորական դիրքորոշմամբ, այլ ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ. «ՕԵԿ-ը, լինելով ռեֆորմիստական քաղաքական կուսակցություն, մշտապես հանդես է եկել եւ այսօր էլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով՝ հասարակության մեջ կուտակված ցավոտ խնդիրներին նոր եւ արդյունավետ լուծումներ տալու, տարբեր ուղղություններով լուրջ բարեփոխումներ իրականացնելու նպատակով, որոնք ավելի հաստատուն եւ մեծ աջակցություն են բերելու մեր բնակչությանը»:

Անդրադառնալով մարզի քաղաքների ներկայիս տնտեսության եւ արդյունաբերության անմխիթար վիճակին՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ պետությունը տնտեսության, հատկապես արդյունաբերության զարգացման գործում պետք է առավել ակտիվ եւ «ագրեսիվ» քաղաքականություն վարի: ՕԵԿ-ն իշխանության մեջ ունեցած իր ներգրավվածությամբ նպաստում է դրա իրականացմանը, դեռեւս 2008 թ.-ին Արթուր Բաղդասարյանի եւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ ստորագրված կոալիցիոն հուշագրի չորրորդ կետով մինչեւ 2013 թ.-ը պետք է վերանա Աղետի գոտի հասկացությունը: Դրա վառ ապացույցը այսօրվա Գյումրիում իրականացվող լայնածավալ շինարարությունն է: Կարեւորելով նաեւ հաշմանդամների հիմնախնդիրները՝ ՕԵԿ առաջնորդը նշեց, որ այսօր Հայաստանում կա 180 հազար հաշմանդամ, որոնց խնդիրները մտահոգության լուրջ առարկա են: Կարեւորելով դրանք՝ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ՕԵԿ նախաձեռնությամբ առաջիկայում Հայաստանում կբացվի «Հաշմանդամների պաշտպանության ազգային կենտրոն»:

Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց. «Ներկայիս գլոբալացվող եւ մրցակցող աշխարհում ազգերին եւ պետություններին հետաքրքրում է 3 հիմնական խնդիր՝ առողջ լինել, անվտանգ ապրել եւ սոցիալական այն վիճակն ունենալ, որը մարդուն հնարավորություն կտա աշխատանքով իր ընտանիքը պահել»: Նա նաեւ ներկաներին հորդորեց. «Եղեք ձեր երկրի ակտիվ քաղաքացին, պայքարեք ձեր իրավունքների եւ շահերի համար: Դուք պարտավորություն ունեք ձեր զավակների առաջ, ձգտեք, որ նրանք ապրեն առավել ապահով ու բարեկեցիկ Հայաստանում»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930