Romereports.com կայքը երեկ հաղորդել է, որ ի նշանավորումն Հայաստանի անկախության 20 ամյակի՝ Հռոմում բացվել է 5-9-րդ դարերում մեր մայրաքաղաք Դվինին նվիրված ցուցահանդես:
Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այս առիթով կայքին տված հարցազրույցում մասնավորապես ասել է. «Մենք ցանկանում ենք ներկայացնել ժառանգության փոքր մասը եւ գոյություն ունեցած մշակույթի բարձր մակարդակը»:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ 2012-ի հունվարի 29-ը, եւ ըստ Romereports.com-ի՝ ակնկալում են մի քանի շաբաթից հյուրընկալել Հայաստանի նախագահին: