Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում մեկ գիշերում ոչնչացվել են 21 թափառող շներ

Նոյեմբեր 16,2011 12:21

Նոյեմբերի 2-ին՝ «Կապանում թափառող շներն ակտիվացել են», իսկ նոյեմբերի 11-ին «Կապանի թափառող շները մտել են շենքի 2-րդ հարկի բնակարան»  հրապարակումներով տեղեկացրել ենք, որ թափառող շները դարձել են պատուհաս ու լուրջ վտանգ Սյունիքի մարզկենտոն Կապանի բնակիչների համար, պատկան կառույցները խոստանում ենն ոչնչացնել շներին, սակայն ոչինչ չեն անում:

Նոյեմբերի լույս 15-ի գիշերը Կապանում մեկնարկել է շների որսը, հնչել են կրակոցներ, սակայն բնակիչներին նախապես հայտարարվել էր, որ վախենալու կամ անհանգստանալու պատճառ չունեն՝ ոչնչացնում են թափառող շներին: Հարցի լուծման այլ տարբերակները պատասխանատուները ներկայումս համարում են անիրատեսական:

Նոյեմբերի 15-ի գիշերվա որսը տեւել է մոտ 2,5 ժամ 00:10-02:40: «Առաջին որսի արդյունքում 21 շուն է սպանվել, առավոտյան նույն տեղերում եղել են կոմունալ ծառայության աշխատակիցները, հավաքել են սատկած շների դիերը եւ տեղափոխել համայնքային աղբավայր ու թաղել: Հաջորդ որսը կլինի այսօր կեսգիշերին, այնուհետեւ 7-10 օր դադար կտանք, քանի որ կրակոցների ձայներից շները մի առ ժամանակ հեռանում են քաղաքից ու թաքնվում: Եթե անհրաժեշտություն լինի նման մի որս էլ կկազմակերպենք դեկտեմբերին», – «Առավոտի» հետ զրույցում ասաց Կապանի կոմունալ ծառայության տնօրեն  Արմեն Գեւորգյանը:

Եթե փողոցներում թափառող շներից ազատվելու համար համայնքապետարանը ելք է գտել, ապա այդպես էլ որեւէ լուծում մինչեւ օրս չի գտնվել փողոցներում շրջող կովերի, ձիերի կամ էշերի համար: Սրանք անտեր ու թափառող կենդանիներ չեն, ընտանի են, սրանց պահում են Կապանի՝ գյուղական կոլորիտով թաղամասերի բնակիչները ու անասնատերերի մոտ կարծես սովորություն է դարձել իրենց անասուններին քաղաքի փողոցներում ու այգիներում արածեցնելը:

ՄԵՐԻ  ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930