Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարվածություն դատական նիստերի դահլիճում

Նոյեմբեր 16,2011 12:13

Այսօր ժամը 11.30-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Սամվել Մարդանյանը:

Առայժմ միջնորդություն է արել ամբաստանյալ սպա Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը, որը հայտարարեց, թե նախաքննական մարմինը պատվեր է կատարել եւ իր պաշտպանյալին մեղսագրված արարքը չի համապատասխանում նկարագրությունը: Նա ոչ կոռեկտ արտահայտություններ եւ մեկնաբանություններ էլ արեց հանգուցյալի նկատմամբ: Հավանաբար դա էր պատճառը, որ միջնորդությունն ավարտելուց հետո նա դիմեց տուժողի իրավահաջորդին՝ Արտակի մորը, ասելով՝ եթե հնչել են բառեր, որոնք վիրավորում են ձեզ, ապա դա գործի նյութերից է:

Հայտարարվել է 15 րոպե ընդմիջում: Ա. Նազարյանի  իրավահաջորդի ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանը եւ Մուշեղ Շուշանյանը դեռ չեն ներկայացել նիստին, ներկա է 3-րդ ներկայացուցիչը՝ Ռուբեն Մարտիրոսյանը:

Դատական նիստը տեղի է ունենում ձայնամեկուսացված, ապակեպատ, լրագրողների նորմալ աշխատանքի համար հարմարեցված  դահլիճում:  Դահլիճում լարվածություն կա, որովհետեւ ներկա են սպանված զինվորների ծնողներ: Քիչ էր մնում բախում լիներ տուժողի իրավահաջորդների, հավաքվածների եւ Հակոբ Մանուկյանի հոր միջեւ, քանի որ նա հայտարարեց, թե Արտակը, իր իմացածով, կապ է ունեցել ադրբեջանցիների հետ:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930