Այսօր Մոսկվայի «Պաշկովի տանը» մեկնարկում է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 6-րդ հուշամրցաշարը, որին մասնակցող 10-ը գրոսմայստերներից 4-ի անհատական վարկանիշը 2800 եւ ավելի է, իսկ 7-ը տեղ են զբաղեցնում ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի առաջին տասնյակում: Ըստ կազմակերպիչների, այսպիսի հզոր կազմով մրցաշար դեռ երբեք չի եղել շախմատի պատմության մեջ:
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում սպիտակներով խաղում է նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Մյուս զույգերն են. Հիկարու Նակամուրա-Բորիս Գելֆանդ, Վիշվանաթան Անանդ-Սերգեյ Կարյակին, Վասիլի Իվանչուկ-Պյոտր Սվիդլեր, Վլադիմիր Կրամնիկ-Յան Նեպոմնյաշչի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ