Խորվաթիայի Օպտիա քաղաքում մեկնարկել է ավագ տարիքի (տղամարդկանց՝ +60, կանանց՝ +50 տարեկան) շախմատիստների աշխարհի 21-րդ առաջնությունը, որին մասնակցելու հայտ Հայաստանից ներկայացրել էր Հարություն Տեր-Պետրոսյանը: Սակայն առաջնության պաշտոնական կայքում տպագրված առաջին տուրի մասնակիցների մեջ բացակայում է նրա անունը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկացնում են, որ շախմատիստն ինչ-ինչ պատճառներով չի մեկնել մրցավայր: Մեր ունեցած տեղեկություններով աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկություն ունեցել է նաեւ սպորտի վարպետ Գագիկ Հակոբյանը, սակայն նրա անունն էլ չկա մասնակիցների ցուցակում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ