Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագիրները՝ ՍԴ որոշման մասին

Նոյեմբեր 16,2011 11:23

ՀԱՐՑ. Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ այս անգամ եւս Գագիկ Հարությունյանն իր ոճին ու իր կերպարին հավատարիմ մի կիսահղի որոշում է կայացրել, այսպես ասած, «ո՛չ նալին, ո՛չ մեխին» տարբերակով։ Սա է իմ նախնական, կարծիքը։ Լավ. բա վերջն ի՞նչ է նշանակում այդ վճիռը։ Հասկացանք, որ օրենքը չի ճանաչում հակասահմանադրական, բայց դա ի՞նչ հետեւանք կունենա, եւ օրենքում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Արդյոք Գ. Հարությունյանն իրականացրել է ընդամենը իրավական խորհրդատվություն, որն ուղղված է դատավորներին, որ հետագայում վերջիններս օգտվեն իր տված խորհուրդներից, թե ոչ՝ դժվար է ասել։ Կարծում եմ, մինչեւ ՍԴ-ի որոշման ողջ տեքստին չծանոթանանք, ոչ մի բան չենք կարող ասել։

Արմինե Օհանյան
«
Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ ամբողջ որոշմանը դեռ տեղյակ չեմ, բայց առաջին հայացքից պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանը բավականաչափ առաջանցիկ քայլ է անում օրենքի կիրառման առումով, մասնավորապես սահմանում է արտադատարանական օրենքի կիրառման անհրաժեշտությունը, երկրորդ՝ ԶԼՄ-ի պատրաստակամությունից է կախված՝ արտահայտված կարծիքի վերաբերյալ ներողություն կխնդրի՞, թե՞ ոչ։ Բայց եթե լրատվամիջոցը պատրաստակամ է ներում հացել իր հրապարակման համար, այս դեպքում կիրառելի չէ փոխհատուցան համար սահմանված տուգանքի չափը։ Եվ երրորդ՝ համաչափության սկզբունքն է, այսինքն՝ նվազեցնել տուգանքի սահմանված չափը, քանի որ թերթի տարեկան ստացած եկամուտն ու ՍԴ-ի կողմից նշանակված տուգանքները չեն համապատասխանում իրար։

Բագրատ Եսայան
«
Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր

 

Պատրաստեց Մերի Հունանյանը

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930