Լրահոս
Օրվա լրահոսը

iPhone 5-ը գոյություն ունի, սակայն այն չի արտադրվել

Նոյեմբեր 16,2011 10:57

Apple ընկերությունը պատրաստել է բոլորովին նոր iPhone, որի թողարկումը հետաձգվել է iPhone 4S-ի ներկայացումից մի քանի ամիս առաջ: Հաղորդում է Business Insider-ը՝ հղում անելով հավաստի աղբյուրին, որը հնարավորություն է ունեցել տեսնել նոր iPhone-ի նախատիպն ամիսներ առաջ:

Պարբերականի փոխանցմամբ՝ նոր սմարթֆոնն ունի 4 դյույմանոց էկրան (ներկայիս մոդելների էկրանը 3,5 դյույմ է): Ետնային մասը պատրաստված է այլումինից այնպես, ինչպես iPad 2 պլանշետինն է:

Apple-ը նախատեսել է թողարկել տարբեր գույներով մետաղական iPhone-ներ, այդ իսկ նպատակով պատրաստվել է օգտագործել մետաղ ներկելու տեխնոլոգիան:

Ենթադրվում է, որ նոր iPhone-ը կունենա ավելի որակյալ էկրան, իսկ ինչ վերաբերում է Home կոճակին, ապա այդ հատվածում սենսորային կոճակներ են: Սարքի նախատիպն ունի 10 մպ տեսախցիկ ( iPhone 4S-ում այն 8 մպ է):

Նշենք, որ  Apple-ը, ինչպես նաև այլ ընկերությունների մեծամասնությունը, միաժամանակ մշակում է տարբեր սերունդների արտադրանքներ, ինչն էլ կարող է բացատրել iPhone 5-ի նախատիպի գոյությունը:

PCNews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930