Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանը գործը շուտով կուղարկվի դատարան

Նոյեմբեր 16,2011 10:38

ՃՈ նախկին պետ, կալանքի տակ գտնվող Մարգար Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում եւ շուտով կուղարկվի դատարան։ Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է պաշտպան Մկրտիչ Վասակյանը։

Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար, անազատության մեջ է արդեն շուրջ երեք ամիս՝ օգոստոսի 30-ից։ Վասակյանը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե տվյալ գործում այլ մեղադրյալներ կա՞ն ներգրավված։ Նա ասաց, որ չի կարող պատասխանել այդ հարցին, քանի որ գործի նյութերին չի ծանոթացել։ Հավելենք միայն, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Մարգար Օհանյանը կարող Է դատապարտվել մինչեւ 12 տարվա ազատազրկման։ Պաշտպան Վասակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել Է, որ Օհանյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունքներ չի տվել:

 

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930