Մոտ ապագայում աչքերի լինզաներում կներդրվի «էկրան», որը թույլ կտա դիտել ֆիլմեր, նկարներ, ընկերների անունները, տվյալները, ճանապարհին նայել «GPS-աչքերով» և շատ ավելին:
Վաշինգտոնի համալսարանի գիտնական Բաբակ Պարվիզը ներկայացրել է նման լինզայի նախատիպը, որում ներդրված են միկրոսխեմաներ: «Դրանք թույլ կտան շատ բարձր հստակությամբ դիտել տարատեսակ պատկերներ»,-ասում է Պարվիզը:
Նախկինում նման լինզաներ չեն մշակվել, քանի որ դրանց պատրաստումը այնքան էլ հեշտ չէ. այն նյութը, որից պատրաստվում են լինզաները, միկրոսխեմաներից ուղղակի հալչում է: Սակայն Պարվիզի ղեկավարած խումբը գտել է այլընտրանքային լուծում: Շարունակությունը դիտեք տեսահոլովակում:
PCNews.am