Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարի ուշացումով բացվեց Վարուժան Վարդանյանի ցուցահանդեսը

Նոյեմբեր 15,2011 22:27

Այսօր Նկարիչների միությունում կայացավ  անվանի գեղանկարիչ  Վարուժան Վարդանյանի ստեղծագործությունների հետահայաց  ցուցահանդեսի բաց ումը: Պատկերասրահում ներկայացված էին արվեստագետի լավագույն գործերը, որոնք հասցրել էին սիրվել և ճանաչվել: Վարուժան Վարդանյանը գեղանկարչության ասպարեզ մտավ 1960-ականների տաղանդավոր արվեստագետներ  Մինաս Ավետիսյանի , Սեյրան Խաթլամաջյանի, Աշոտ Հովհաննիսյանի և մյուս սերնդակիցների հետ :
Վ. Վարդանյանի գործերը ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում, հեղինակավոր թանգարաններում, այդ թվում` Մոսկվայի Տրետյակովյան թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում եւ այլն: Հյուրերին բացման խոսքով ներկայացան Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան, վարպետի  եղբայր Վարդան Վարդանյանը, Երևանի Պետական Գեղարվեստի Ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը:
«Առհասարակ ցուցահանդեսը մի փոքր ուշացավ, այն դեռ մեկ տարի առաջ պետք է ցուցադրվեր, իսկ իմ կողքին կանգնած պետք է լիներ իր վառ կերպարով, հարուստ ներքինով վարպետը,  մենք պետք է մտնեինք ներս, և տեսնեինք այն եռանդը և ջերմությունը, որին շատերս էինք նախանձում, բայց կարելի է ասել երջանիկ է այն մարդը, ում հիշատակը կամ ստեղծագործությունը մնում է հավերժ, այդպիսի մարդ է Վարուժան Վարդանյանը: Ցուցահանդեսի կազմակերպման մեջ մեծ ներդրում է ունեցել վարպետի եղբայրը` Վարդան Վարդանյանը»,- ասաց Կարեն Աղամյանը:
Վարդան Վարդանյանը հուզված, սակայն հպարտությամբ նշեց . «Իմ եղբայրը ապրում էր արվեստով, նա միշտ ասում էր` եթե չստեղծագործեմ` կմեռնեմ: Նա ժամերով դուրս չէր գալիս իր արվեստանոցից»:
«Ես այն քիչ նկարիչներից եմ, որոնց մասին ասում են, որ մեծ նկարիչ է… Ես փառք ունեցող նկարիչ եմ, այսինքն, դժգոհ չեմ իմ բաժին բախտից, ավելի պակաս փառք չեմ ունեցել, քան որեւէ հայ նկարիչ՝ չհաշված Մարտիրոս Սարյանին, որովհետեւ նա աշխարհի 1/6 մասի՝ ՍՍՀՄ-ի նկարիչ էր, բայց ես էլ… ինձ Մոսկվայում գիտեն, Լոս Անջելեսում, Ամերիկայի հայության մեջ… Էնպես որ, ես կորած նկարիչ չեմ»,- ժամանակին իր մասին ասել է լուսահոգի Վարուժան Վարդանյանը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930