«Մանկական Եվրատեսիլ 2011» -ի հաղորդավարներն են լինելու Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը: Այդ մասին այսօր Անի պլազա հյուրանոցում ասուլիսի ժամանակ ասացին ասուլիսի կազմակերպիչներ Գոհար Գասպարյանը եւ Արտակ Վարդանյանը: «Թեկնածուներ շատ են եղել և բավական երկար քննարկումներից ու բանակցություններից հետո կանգ են առել այս անունների վրա»,-ասաց Գոհար Գասպարյանը: «Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե իրենց կարծիքով որ երկրները կարող են լուրջ մրցակիցեր լինել: «Հիմա, որ պատասխանեմ, կասեն կողմնապահություն եմ անում, բայց ես շատ եմ հավանել Վրաստանի ներկայացուցչի կատարումը և այս պահի դրությամբ այդ կատարումն եմ համարում մրցակից», -պատասխանեց Արտակ Վարդանյանը: Եվրատեսիլի մրցանակը պատրաստելու է Նուռը: «Կարծում եմ` շատ հետաքրքիր մրցանակ է հաղթողի համար և բացի մրցանակից` կլինեն նաև շատ անակնկալներ: Առաջին անգամ Հայաստանի պատմութան մեջ լինելու է հրավառություն-ներկայացում: Կլինեն նաև այլ անակնկալներ, բայց չակերտներն առայժմ չենք բացի»,-ասաց Գոհար Գասպարյանը և վերջում հավելեց, որ Եվրատեսիլը տեղական արտադրության համար չէ, այն մասշտաբային բնույթ է կրում, որտեղ պարտավորվածությունը մեծ է:
Քրիստինա Միրզոյան