«Առավոտի» չճշտված տեղեկություններով` օրերս սննդային զանգվածային թունավորում է գրանցվել Սեւանի հոգեւոր ճեմարանի ուսանողների մոտ: Ըստ մեր աղբյուրի` թվով քսաներեք ուսանող թունավորվել են, նրանցից ոմանք ներկայումս Երեւանի հիվանդանոցներում են` նրանց «սիստեմա» է միացված: Այժմ քննություն է գնում պարզելու` ինչից են թունավորված սաները` անանասի հյութից, թե ոլոռով ապուրից:
Քանի որ այս տեղեկությունը մենք ստացանք ուշ երեկոյան` ճշտելու հնարավորություն չունեցանք, որեւէ նորություն լինելուն պես կտեղեկացնենք մեր ընթերցողներին: