Արմենն ու Մարինեն եղբայր և քույր էին: Նրանք դեռ երեխա էին, երբ երկրաշարժից մահացավ իրենց մայրը: Մեծացան հոր խնամակալության տակ: Տարիներ հետո Մարինեն ամուսնանում է և մեկնում Երևան, որոշ ժամանակ անց էլ Արմենն է ամուսնանում. «Կնոջս շատ էի սիրում: Թվում էր` ամեն ինչ կարգին է, ծնվել էր մեր առաջնեկը` Սարգիսը: Սակայն պատահեց ինձ համար ամենասարսափելին. կինս մահացավ քաղցկեղից, մենք էլ չհասկացանք ՝ ինչպես: Քույրս` Մարինան, առաջարկեց երեխային տանել իր մոտ, մինչև ես ուշքի կգամ»:
Մի քանի ամիս հետո Արմենի պատմելով՝ գալիս է Երևան երեխայի հետևից. «Արմինեն շատ էր կապվել երեխայիս հետ: Նա երեխա չունի, ես էլ չկարողացա քրոջս ցավ պատճառել, երեխայիս թողեցի նրա մոտ և վերադարձա Գյումրի» :
Մի քանի ամիս հետո Արմենը կրկին գնում է քրոջ մոտ. վեջնական որոշել էր երեխային հետ վերադարձնել, բացատրել ամեն ինչ, բայց չկարողացավ. «Գնացի, քույրս դժկամությամբ ինձ ընդունեց, երկար վիճեցինք, նա ասում էր, որ Սարգիսն իր տղան է, որ ես միայնակ չեմ կարող նրան պահել, պետք է տղայի մասին մտածել, էլ ուժ չունեի: Եւ՛ քրոջս էի խղճում, եւ՛որդուս: Մենք էլ ենք առանց մայր մեծացել: Մտածում եմ՝ որդուս համար կարեւոր է մայրական ջերմությունը: Կրկին միայնակ վերադարձա մեր տուն»: Ինչպես պատմեց Արմենն ամեն գիշեր մտածում է որդու մասին և պատկերացնում իրենց հանդիպումը. «Գիտեմ, որ տղաս արդեն դպրոց է գնում, լավ է սովորում: Քրոջս հետ հաճախակի եմ խոսում, բայց նա դեմ է, որ ես ու իմ տղան շփվենք: Ես էլ հասկանում եմ, որ էլ ոչինչ ետ բերել չի լինի»:
Լիլիթ Սարգսյան